211652_close_icon
views-count1277 դիտում article-date 17:35 15-10-2015

Վետերան ըմբիշ Ժորա Հովհաննիսյանն՝ աշխարհի 14-ակի չեմպիոն

Ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնության «D» դիվիզիոնի 58 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ է նվաճել վետերանների աշխարհի 13-ակի չեմպիոն, վանաձորցի Ժորա Հովհաննիսյանը: Հայ ըմբիշը եզրափակչում 12:1 հաշվով առավելության է հասել Ճապոնիան ներկայացնող Սուսումու Հաշիուրայի նկատմամբ՝ հռչակվելով աշխարհի 14-ակի չեմպիոն: Հունաստանի մայրաքաղաք Աթենքում շարունակվում է հոկտեմբերի 13-ից մեկնարկած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը: Այստեղ առաջին անգամ մասնակցում են նաև կին վետերան ըմբիշները, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր