211652_close_icon
views-count1318 դիտում article-date 00:57 26-03-2014

«Բավարիա»-ն` Գերմանիայի 24-ակի չեմպիոն. տեսանյութ

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի առաջնության ավարտից յոթ տուր առաջ հռչակվեց 2013/2014 մրցաշրջանի խաղարկության չեմպիոն: 27-րդ տուրում մյունխենցիները արտագնա խաղում 3:1 հաշվով առավելության հասավ Բեռլինի «Հերտա»-ի նկատմամբ և անհասանելի դարձավ իրեն հետապնդող մրցակիցների համար: 27 տուրից հետո բավարական գրանդը իր ակտիվում ունի 77 միավոր և մրցաշարային աղյուսակում 22 միավորով գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող Դորտմունդի «Բորուսիա»-ին: «Բավարիա»-ն իր պատմության ընթացքում 24-րդ անգամ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն: Ընդ որում «Բավարիա»-ն դարձավ Բունդեսլիգայի պատմության ամենավաղաժամ չեմպիոնը: Հիշեցնենք, որ նախորդ տարի «Բավարիա»-ին հաջողվել էր չեմպիոն դառնալ առաջնության ավարտից 6 տուր առաջ: Այդպիսով մյունխենյան ակումբը բարելավեց իր ռեկորդը: «Հերտա» - «Բավարիա»`1:3 Գոլեր` Ռամոս 66' (11մ) – Կրոս 6’, Գյոտցե 14’, Ռիբերի 79’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր