Նորվեգացի 40-ամյա բիատլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենը իր կարիերայի ընթացքում 7-րդ անգամ դարձավ Օլիմպիական չեմպիոն: Նորվեգացի մարզիկը հաղթեց սպրինտային մրցավազքում: Երկրորդ տեղը գրավեց ավստրիացի Դոմինիկ Լանդերտինգերը, իսկ բրոզնե մեդալակիր դարձավ Յարոսլավ Սոուկուպը:
Սոչի-2014. Բիատլոն
Սպրինտային մրցավազք. 10 կմ
1. Ուլե-Էյնար Բյորնդալեն (Նորվեգիա)` 24.33,5 (1 տուգանային շրջան).
2. Դոմինիկ Լանդերտինգեր (Ավստրիա) ` -1,3 (0).
3. Յարոլսավ Սոուկուպ (Չեխիա)` + 5,7 (0).