ԱՄՆ-ն մեղադրել է Իրանին բալիստիկ հրթիռների վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը խախտելու մեջ
Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումը, որի մասին հայտարարել են իրանական իշխանությունները, հակասում է 1929 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևին, հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին:
Ավելի վաղ իրանական IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի պաշտպանության նախարար, բրիգադիր-գեներալ Հոսսեին Դեհգանին, հայտնել էր, որ կիրակի՝ հոկտեմբերի 11-ին, Իրանը հաջողությամբ փորձարկել է բալիստիկ հրթիռ:
Նշված բանաձևն արգելում է Իրանին մասնակցություն ունենալ բալիստի հրթիռների հետ կապված որևէ միջոցառման: ՄԱԿ-ի մեկ այլ բանաձև՝ 2231-ը, որն արգելում է միջուկային մարագլխիկների փոխադրում՝ Իրանի կողմից, դեռևս ուժի մեջ չի մտել: