ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի մասնակիցների դեմ
ԱՄՆ նախագահի աշխատակազմը պատժամիջոցներ է մշակում այն ընկերությունների ու անձանց դեմ, որոնք կասկածվում են իրանական բալիստիկ հրթիռների ծրագրում մասնակցություն ունենալու մեջ: Այդ մասին հայտնել է Wall Street Journal-ը՝ հղում անելով անանուն բարձրաստիճան աղբյուրների:
Ըստ աղբյուրների՝ պատժամիջոցների տակ կարող են հայտնվել շուրջ 1 տասնյակ ընկերություններ, ինչպես նաև Իրանի, Հոնկոնգի ու Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներ: