Իրանը սադրիչ, կրկնվող ու անհիմն է անվանել բալիստիկ հրթիռների փորձարկման մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Հասեմին սադրիչ ու անհիմն է անվանել ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, թե Իրանի կողմից իրականացվող բալիստիկ հրթիռների փորձարկումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը շրջանցում են, հայտնում է Interfax-ը։
«Մեղադրանքները, որոնցով հանդես է եկել նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգությանն հարցերով խորհրդական Մայքլ Ֆլիննը, անհիմն են, կրկնվող ու սադրիչ»,-ընդգծել է Հասեմին։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ հայտարարել է, որ Թեհրանը չի խախտում ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը, իսկ 2231 բանաձևը թույլ է տալիս Իրանին նման գործունեություն իրականացնել և խախտում կհամարվեր, երբ որոշակի տեխնոլոգիաներ կիրառվեին, որոնց միջոցով կօգտագործվեր միջուկային մարտագլխիկ։