Իրանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը չի խախտում ՄԱԿ-ի բանաձևը. Թեհրան
Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նախորդ շաբաթ Իրանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը չի խախտել ՄԱԿ-ի բանաձևը, քանի որ արձակված հրթիռը չի ունեցել միջուկային մարտագլխիկ, հաղորդում է Ria Novosti-ն:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի միջոցառումները թույլ են տալիս Իրանին քայլեր ձեռնարկել՝ ուղղված սեփական ռազմական շահերի պաշտպանությանը, որոնք նաև չեն խախտում և ոչ մի բանաձև:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1929 թ-ին ընդունած բանաձևով ասված է, որ Իրանը չի կարող մասնակցել բալիստիկ հրթիռների հետ կապված որևէ միջոցառման: