ՖԻՖԱ-ն մերժել է Պլատինիի բողոքը
ՖԻՖԱ-ն մերժել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի բողոքը, որը նա ներկայացրել էր իրեն ֆուտբոլային գործունեությունից 90 օրով ազատելու որոշում կայացնելուց հետո:
«Պլատինիի փաստաբանների փաստարկները, որ իրենց հաճախորդին ազատվելուց առաջ արդարանալու հնարավորություն չեն տվել, անհիմն են:
Հոկտեմբերի 1-ին էթիկայի հարցերով քննչական կոմիտեի աշխատակիցները Պլատինիի հետ ավելի քան 5 ժամ զրուցել են: Զրույցի սղագրությունը կազմել է ավելի քան 50 էջ:
Դատաիրավական կոմիտեի նախագահ Հանս-Յոահիմ Էկերտը Պլատինիի մասնակցությամբ կրկնակի լսումների անհրաժեշտությու չի տեսել», ասել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը: