Միշել Պլատինիի մեկ օրը Հայաստանում. Տեսանյութ
Մեկօրյա այցով Հայաստանում էր գտնվում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Վերջինս այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, եղել Մայր Տաճարում, այնուհետև այցելել Մայր Տաճարի թանգարան:
Դրանից հետո Միշել Պլատինին Ռուբեն Հայրապետյանի հետ միասին այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ ֆուտբոլի ակադեմիա, շրջեց ակադեմիայի տարածքով, հետևել Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների հավաքականների, ինչպես նաև Ֆուտբոլի ակադեմիայում մարզվող մանկապատանեկան թիմերի մարզումներին, ծանոթացել նորակառույց մարզադաշտին:
Այնուհետև Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Միշել Պլատինիի կարճատև բրիֆինգը լրագրողների հետ:
ՈՒԵՖԱ-ի նախագահի այցը Երևան կավարտվի վաղը: Ներկայացնում ենք Միշել Պլատինիի այցի վերաբերյալ տեսանյութը, որը տրամադրել է ՀՖՖ մամլո ծառայությունը: