Ռոնալդուն հրաժարվել է սեղմել Պլատինիի ձեռքը. տեսանյութ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղից հետո կայացած պարգևատրման արարողության ժամանակ հրաժարվել է սեղմել ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի ձեռքը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը եզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց Լիբերտադրեսի գավաթակիր «Սան-Լորենսո»-ին
Նախկինում Պլատինին հայտարարել է, որ 2014 թվականի արդյունքներով «Ոսկե գնդակը» պետք է ստանա Գերմանիայի հավաքականի խաղացողներից մեկը: Պատվավոր մրցանակին հավակնում են Մանուել Նոյերը, Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: