211652_close_icon
views-count30295 դիտում article-date 16:26 11-10-2015

Արտակարգ դեպք Երևանում. պայթյուն և հրդեհ` Կասկադի հարևանությամբ գործող «Պեկին» ռեստորանում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք և պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Կասկադ համալիրի հարևանությամբ` Թումանյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Պեկին» չինական ռեստորանում պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո տեղի է ունեցել հրդեհ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 1-ին և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատները` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻԱԽ խումբը` և նուն կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ նշված ռեստորանի խոհանոցում 20 կգ-ոց գազի բալոնից արտահոսքի կուտակումով տեղի է ունեցել պայթյուն, որից հետո հրդեհ է առաջացել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 57-ամյա Սեդա Հարությունյանը, ով աշխատում է նշված ռեստորանում: Հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնությունը` իր կամքով տուն է գնացել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով այրվել է խոհանոցի կախովի առաստաղը, ջրատաքացուցիչի լարերը, ջերմահարվել է ջրատաքացուցիչը, ամբողջովին կոտրվել է ռեստորանի ցուցափեղկերն ու սառնարանի ապակիները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև 1-03 շտապօգնության և ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր