Նիգերիայում գրանցված պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 118֊ի
Նիգերիայի Ջոս քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 118֊ի։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով իրավապաշտպան կազմակերպությանը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին 46 զոհի մասին։
Ռումբերը պայթել են 30 րոպե ընդմիջումներով։ Պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել բեռնատարի և միկրոավտոբուսի մեջ։