Փարիզում տեղի ունեցած միանգամից մի քանի պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի. երկրում հայտարարվել է արտակարգ դրություն
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 6 հատվածներում իրականացված ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհերի թիվը առնվազն 158 է: Վիրավորների թիվը գերազանցում է 200-ը, հաղորդում է Ria Novosti-ն:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Միայն 100-ից ավելի մարդ է զոհվել «Բատակլան» համերգասրահում, որտեղ հանդիսատեսներին պատանդ էին վերցրել ահաբեկիչները: Ականատեսները պատմել են, որ պատանդ վերցրած ահաբեկիչները հայտարարել են, որ վրեժ են լուծում Սիրիայի համար:
Պայթյուններ են իրականացվել Հանրապետության հրապարակի մոտ գտնվող «Փոքր Կամբոջա» ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ, Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը։ Խաղը դիտող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին տարհանել են, իսկ ոստիկանությունը փակել է մարզադաշտի մուտքերը:
Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:
Ոստիկանությունը ոչնչացրել է ահաբեկիչներից 8-ին: