Թուրքայի մայրաքաղաքում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի
Նախօրեին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհված մարդկանց թիվը հասել է 95-ի, իսկ վիրավորների թիվը հասել է 245–ի, որոնցից 48-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Թուրքիայի նախագահ Էրդողանին իրենց ցավակցություններն են հայտնել մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում` Բարաք Օբաման, Ֆրանսուա Օլանդը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն եռօրյա ազգային սուգ է հայտարարել Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների հիշատակին: