4245 դիտում
19:00 11-10-2015
«Հավատա՞մ, թե՞ չէ, որ ինձ սիրում ես»
Զորօրինակ դիտարկենք «Հավատամ, թե չէ» երգի մեկ տողը: «Հավատամ, թե չէ» երգն ընդհանուր առմամբ վախեցած սիրո մասին է: Սակայն երգի ողնաշարը՝ «Հավատամ, թե չէ» տողը, դեկարտյան կասկածամիտ տեսության ելակետային գաղափարներից է: 17-20-րդ դարերում Եվրոպայում և նրա ազդեցության գոտիներում լայն տարածում ուներ ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտի «Կասկածի-հավատի տեսությունը»: Այդ տեսության հիմնական դրույթն այն էր, որ ինչ-որ բանի հավատալու, ինչ-որ բան ապացուցելու համար նախ պետք է կասկածել, այնուհետև ապացուցել, որ կասկածն անհիմն է, և միայն դրանից հետո հավատալ: Գիտական տեքստերում կասկածի հարցադրումը ձևակերպվում էր այսպես՝ «Արդյո՞ք դա ճշմարիտ է», «Ենթադրենք, թե դա այդպես չէ», «Փորձենք ապացուցել հակառակը»: Սիրողական մակարդակում այն հնչում էր այսպես՝ «Հավատա՞մ, թե՞ չէ»:
Կասկածի-հավատի տեսությանն առաջինը ձեռնոց նետեց ամերիկացի փիլիսոփա, պրագմատիզմի և սեմիոտիկայի (նշանագիտություն) հիմնադիր Չարլզ Սանդերս Փիրսը «Բանավեճ ընդդեմ Դեկարտի» աշխատության մեջ: Փիրսն առաջարկում էր հրաժարվել դեկարտյան սկզբունքից՝ սկզբնական կասկածից և ի սկզբանե հավատալ: Օրինակ. Եթե մեկն ասում է, որ սիրում է քեզ, ապա հավատա, այլ ոչ թե կասկածիր: Սա կոչվում է հավատընծայում, որն ընկած է պրագմատիզմի տեսության հիմքում: ԱՄՆ-ում և ամերիկյան ազդեցության գոտիներում պրագմատիզմն տարածված տեսություն էր մինչև անցյալ դարի 60-ական թվականները: Սակայն աթեիստները, հակաամերիկյանները, սոցիալիստական նախկին ճամբարի երկրները մերժում էին պրագմատիզմը: Ներկայում կասկածամիտ և հակապրագմատիկ մոտեցում ունեն ձախորդ, ծույլ մարդիկ, հակամշակութային ցնորական դրույթներով առաջնորդվողները:
Այդպիսով քաղաքակրթության և առաջադիմության ճամբարում հետևում էին պրագմատիզմին, իսկ հակաքաղաքակրթական ճամբարում կասկածում էին: «Հավատամ, թե չէ» արտահայտությունը հակաամերիկյան և դեկարտյան է, անհամաձայնություն և հակադրություն է ամերիկյան ավանդական փիլիսոփայությանը մասնավորապես: Իսկ ընդհանրապես հակաքաղաքակրթական-հակամշակութային ասելիքը գործնականում հնարավոր է մատուցել արհամարելով գեղարվեստական դասական ավանդույթներն ու նորմերը: Եվ դրա հասարակական պահանջն իրական է, որովհետև հակամշակութային երևույթը դրական է ազդում սոցիալ-հոգեբանության վրա՝ առաջացնելով հակադեպրեսիվ շոկային էֆեկտ:
Ինչևէ. Կասկածի-հավատի տեսությունը նպաստել է որոշ դիսցիպլինների դասակարգմանը, սակայն տեխնոլոգիական և քաղաքակրթական իրական առաջընթաց արձանագրվել է 20-րդ դարում, պրագմատիզմի դարաշրջանում, ազատ երկրներում, որտեղ մարդն ի սկզբանե հավատում էր: Ներկայում ևս մարդու հանդեպ հավատն ու սերն առաջընթացի հիմնական շարժիչն են: Իսկ կասկածը լճացման, խճճման, մոլորության, անհավատության աղբյուր է, հետադիմության գլխավոր դաշնակիցը, մեծ հաշվով՝ վիրավորանք: Այնպես որ՝ հավատա:
[color=#CC0000]Թաթուլ Մկրտչյան
[/color]
Նմանատիպ նյութեր
2539 դիտում
13:03 13-07-2021
Վերին Շորժայի համայնքապետի ասածից հետո ինձ միջազգային ատյաններում չեն հավատա. Թաթոյան. armeniasputnik.am
Այս բաժնից
637 դիտում
13:31 18-01-2025
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ