2515 դիտում
13:03 13-07-2021
Վերին Շորժայի համայնքապետի ասածից հետո ինձ միջազգային ատյաններում չեն հավատա. Թաթոյան. armeniasputnik.am
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց` պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացու իրավունքները, սակայն Հայաստանի պետական համակարգում այդ պաշտպանվածությունը բացարձակ անկազմակերպ է արվում, հայտնում է armeniasputnik.am-ը։
«Մի օրինակ բերեմ պետական կառույցների վնասող աշխատանքից։ Գիտեք, որ հուլիսի 5-ին Գեղարքունիքում փոխհրաձգություն էր տեղի ունեցել ադրբեջանցիների ու մեր զինվորականների միջև, այդ ամենը տեղի էր ունեցել Հայաստանի սուվերեն տարածքում, մեր զինծառայողներից մեկն էլ վիրավորվել էր։ Այդ ամենից հետո լրագրողներից մեկի հարցին (որը, կարծում եմ, ուղղորդված էր), թե ադրբեջանցիները չե՞ն խանգարում գյուղացիների առօրյային, Վերին Շորժայի համայնքապետը ասում է` ոչ, մեր գյուղացիները էդ կողմ չեն էլ գնում։ Այսինքն` սրանից հետո ինչքան ուզում է ես գնամ միջազգային ատյաններ, ցույց տամ, որ ադրբեջանցիները մեր սուվերեն տարածքում են, նրանք կարող են մեջբերել տեղի պաշտոնյայի այս խոսքը։ Դե իհարկե, գյուղացիները այդ կողմ չեն գնում` ադրբեջանցիներն են այդտեղ, իրենք ո՞ւր գնան», – վրդովված ասաց Թաթոյանը։
Պաշտպանի կարծիքով` այն պաշտոնյաները, որոնք իրենց չմտածված արտահայտություններով վնասում են ՀՀ քաղաքացու շահերը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։
Նա նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը տեղի է ունենում խիստ սխալ ուղղությամբ, քանի որ հաշվի են առնվում քաղաքական ու ռազմական հանգամանքները, բայց ոչ մարդու իրավունքները, մասնավորապես` սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շահերը։ Թաթոյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ թեև ադրբեջանական կողմն է խախտել ՀՀ սահմանը ու սադրանքներ գործում, սակայն Հայաստանի կառավարությունն էլ իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորություն ունի։
Թաթոյանի խոսքով` բոլոր գործընթացները միջազգային ատյաններում պետք է հիմնավորել երկրի բնակչության իրավունքների պաշտպանությամբ։
Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
12868 դիտում
20:28 08-06-2018
Փաստաբանն ահազանգել է ոստիկանություն, որ հիմնադիր տնօրենը սպառնում է բնակիչներին, իսկ հետո հրաժարվել է ասածից
2833 դիտում
15:45 11-04-2016
Բոլոր միջազգային ատյաններում բարձրացվելու է Ադրբեջանին նաև իրավական պատասխանատվության ենթարկելու հարցը. ՀՀ ՊՆ
1788 դիտում
10:37 22-02-2022
Ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ օրակարգային. միջազգային ատյաններում գործընթացն սկսված է․ «ՀՀ»
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»