211652_close_icon

Մարմարիկցի 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները փրկարար ծառայության կինոլոգները շարունակում են գյուղին հարակից անտառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count24196 դիտում article-date 19:58 19-05-2025
Այսօր` մայիսի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների և Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Գավառի փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակել են մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր վաղ առավոտից փրկարար ծառայության կինոլոգները հատուկ վարժեցրած շներով երեխայի որոնողական աշխատանքները սկսել են նաև Մարմարիկ գյուղի Մարմարիկ գետին հարակից մոտ 4 կմ-անոց անտառում:

Փրկարար ծառայության կինոլոգները Մարմարիկ գետից դեպի անտառ մետ 1 կմ լայնությամբ և 3 կմ երկարությամբ հատվածում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն թե´ երեխային, թե´կասկածելի իր չի հայտնաբերվել: Կինոլոգները շարունակում են որոնողական աշխատանքները:

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակել են և այսօր էլ՝ մայիսի 14-ին, շարունակում են Մարմարիկ գետում նույն գյուղի բնակիչ 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները: 
 
Երեխայի որոնողական աշխատանքները շարունակվել են նաև Աղբյուրակի ջրամբարում, ժողովրդին հայտնի Ծովինարի ջրամբարում, որտեղ փրկարարները և մի քանի կամավորներ փչովի նավակներով մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ էին կատարել: 
 
ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նրանց աշխատանքը տեղում ղեկավարում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանն ու հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանը: 

Փրկարարները օգտագործել են անօդաչու թռչող սարքեր և ջրի հատակը նկարահանող սկաներներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 225+
225+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր