Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների ծառայության արդյունքում մարզում դարձել է թևավոր խոսք․ «Օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մարզում խախտում անել, անգամ եթե «Range Rover»-ով է»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի, 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ, Կոտայքի մարզում տևական ժամանակ է ծառայության շնորհիվ մարզի բնակիչների մոտ թևավոր խոսք է դարձել այն, որ պարեկները այնպես են աշխատում, որ չես կարողանում առանց «պռավի», խմած, չթույլատրված տեղերով երթևեկես ու ստացվում է, օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մարզում ազատ տեղաշարժվել։ Ավելի ճիշտ, կարող են ազատ տեղաշարժվել, բայց չպետք է խախտեն ճանապարհային երթևեկության կանոնները՝ հակառակ դեպքում անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, նրա վարած ավտոմեքենայից խախտումը հայտնաբերելու դեպքում օրինախախտները ենթարկվում են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենան տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ծառայություն կատարելու ընթացքում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դ․ Հովհաննիսյանը նկատում է, որ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր»-ի մոտ, դեպի Սևան ընթանալիս թույլ է տալիս ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում, չթույլատրված հատվածով շրջադարձ է կատարում, անցնելով բաժանարար գոտու կանաչ գազոնի վրայով՝ այդ կերպ լուրջ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։
«Range Rover»-ի վարորդը փորձում էր վաշտի հրամանատարին, ապա արդեն դեպքի վայր ժամանած խախտումն արձանագրող պարեկներին համոզել, որպեսզի անտեսեն իր կատարած խախտումը, սակայն դա նրան չհաջողվեց։ Օրինախախտ վարորդը ենթարկվեց վարչական պատասխանատվության։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։