Արտակարգ դեպք` Երևանում. ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ տեղի է ունեցել ավտոմեքենայի վթար, որը բախվել է գազատարին, կողաշրջվել ու բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր` մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենա է շրջվել և բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` ավտոմեքենան վնասել է գազատար խողովակը, ինչից հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական թիվ 8-րդ ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ:
Այս պահին պարեկները պարզում են` արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ:
Վնասվել են նաև 3 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:
Մանրամասները` քիչ ուշ:
Լուսանկարներն ու տեսանյութը` Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։