211652_close_icon

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. ճակատ ճակատի բախվել են «Opel Combo»-ն ու «Opel Astra»-ն. 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներ են. օպերատիվ է գործել Նոր-Հաճնի շտապ օգնությունը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6544 դիտում article-date 10:31 19-05-2025
Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են «Opel Combo» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Նոր-Հաճնի շտապ օգնությունը և «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
 
Օպերաիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանաատար Լևոն Բադալայնի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի և օրվա պատասխանատու, նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Կոտայքի մարզի ռազմական ոստիկանության զինավտոտեսչության ծառայողները՝ պետ Խաչատուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխացնել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, սակայն հնարավոր է՝ դեպքի վայր ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչությունից: 
 
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանն ու բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel Combo»-ն, ով դեպի Նոր Հաճն ընթանալիս դուրս է եկել հանիդպակաց երթևեկելի գոտի և բախվել «Opel Astra»-ին: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր