211652_close_icon

Դա աբսուրդ է, ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռшզմաբազան հանելու հարց. Ալեն Սիմոնյան

views-count469 դիտում article-date 13:31 19-05-2025
Դա աբսուրդ է, ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջերս մամուլում շրջանառվող լուրերին, թե 102-րդ ռուսական ռազմաբազան հանվելու է  ՀՀ-ից:

Հարցին՝ այդ կետը՝ երրորդ ուժերի ներկայության մասին, կարո՞ղ է ինչ-որ X փուլում, օրինակ, Ադրբեջանը մեկնաբանել որպես երրորդ ուժի ներկայություն ՀՀ-ում, նա ասաց. «Նախ խոսքը գնում է սահմանների մասին, ոչ թե Հայաստանի Հանրապետության մասին: Դա աբսուրդ է, նման բան չի քննարկվում, ձեզնից եմ լսում ու չի էլ կարող քննարկվել ու այդպիսի բան չկա: Մի խոսքով՝ չգիտեմ՝ ով է այդպիսի խելացի բաներ ասում»:

Նմանատիպ նյութեր