Ակսյոնովը հորդորել է Ղրիմի ժողովրդին հրաժարվել Ուկրաինա այցելությունից
Ղրիմի Հանրապետության նախագահ Սերգեյ Ակսյոնովը հորդորել է Ղրիմի ժողովրդին հրաժարվել Ուկրաինա այցելությունից՝ հանուն իրենց իսկ անվտանգության պահպանման: Իսկ թե այնուամենայնիվ անհրաժեշտություն է առաջանում մեկնել Ուկրաինա, ապա կարելի է մեկնել Ռոստովի սահմանից՝ ծանր հետևանքներից խուսափելու համար:
Ակսյոնովը զգուշացրել է, որ սահմանին հաճախ են պատահում դեպքեր, երբ Ուկրաինայի կողմից Ղրիմի բնակիչների նկատմամբ ստորացուցիչ վերաբերմունք է դրսևորվում, տեղեկացնում է РИА-новости-ն: