Ղրիմի իշխանությունները Ղրիմի անկախության մասին որոշում են ընդունել
Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավորներն Ինքնավար Հանրապետության անկախության մասին որոշում են ընդունել։ Այս մասին հայտնում է խորհրդարանի մամլո ծառայությունը։
«Հիմք ընդունելով Ղրիմի բանկչության 2014 թ․ մարտի 16֊ի հանրաքվեի արդյունքները՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդն որոշում է կայացրել Ղրիմն Անկախ հանրապետություն հռչակել»,֊ ասվում է փաստաթղթում,փոխանցում է Interfax֊ը։
Ղրիմի խորհրդարանը նաև կդիմի Ռուսաստանին՝ որպես սուբյեկտ դաշնությանը միանալու պաշտոնական խնդրանքով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քվեարկությանը մասնակցած Ղրիմի բնակչության 96,6 տոկոսը քվեարկել էր Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու օգտին։