211652_close_icon
views-count1746 դիտում article-date 12:32 10-10-2015

Իտալիայում օդաչուի ուշագնացության պատճառով օդանավն արտակարգ վարէջք է կատարել

Իտալիայի Վենետիկ քաղաքի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել բրիտանական EasyJet ավիաընկերությանը պատկանող Airbys A320 ուղևորատար ինքնաթիռը, հաղորդում է Tass-ը: Ըստ տեղեկությունների՝ թռիչքի ժամանակ գլխավոր օդաչուն կորցրել է գիտակցությունը, և երկրորդ օդաչուն ստիպված է եղել վայրէջք կատարել: Օդանավում եղել է 164 ուղևոր: Տուժածներ չկան: Օդանավն իրականացնում էր Լոնդոն-Իրակլիոն չվերթը:

Նմանատիպ նյութեր