Twitter-ը պատրաստվում է կրճատել իր աշխատակիցների թիվը
Twitter-ի ղեկավարությունը պատրաստվում է հաջորդ շաբաթվանից կրճատել իր աշխատակազմը, հաղորդում է Ria Novosti-ն:
Ըստ մի քանի իրազեկ աղբյուրների՝ կրճատումները կվերաբերեն գրեթե բոլոր բաժիններին, այդ թվում՝ տեխնիկական սպասարկման, սակայն դեռ հայտնի չէ՝ քանի աշխատակից վերջնահաշվարկ կստանա:
Կրճատումները տեղի են ունենում ընկերության վերակազմավորման շրջանակներում: Ընկերության նոր գլխավոր տնօրենը՝ Ջեք Դորսին, ով հանդիսանում է նաև սերվիսի համահիմնադիրներից մեկը, հոկտեմբերի 5-ին պաշտոնապես ստանձնեց իր նոր պարտականությունները: Մինչ այդ նա մի քանի անգամ հայտարարել էր, որ ընկերությունը պետք է «նոր շունչ ստանա»: