211652_close_icon
views-count817 դիտում article-date 17:20 07-09-2014

Թեհրանը մտադիր չէ կրճատել ուրանի հարստացման ցենտրիֆուգների թիվը

Իրանը չի պատրաստվում կրճատել ուրանի հարստացման իր ցենտրիֆուգների թիվը: Այս մասին այսօր տեղեկացրել է իրանական Fars գորևծակալությունը՝ հղում անելով մի աղբյուրի, որը մոտ է կանգնած իրանի և «վեցյակի» միջև բանակցությունների մասնակիցներին: Itar Tass-ի փոխանցմամբ՝ աղբյուրը մասնավորապես հայտնել է, որ Թեհրանը «չի գնա իր ցոնտրիֆուգների կրճատման քայլին»: «Բանակցություններում նրանց քանակը հստակեցնող որևէ խոսակցություն չի գնացել»,-ընդգծել է աղբյուրը: Ավելի վաղ իրանական PressTV հեռուստաալիքը առանց որևէ աղբյուրին հղում անելով հաղորդել էր, թե Թեհրանը կրճատելու է իր ցենտրիֆուգների թիվը 10,000-ից մինչև 7,000, որպեսզի «առաջընթաց լինի միջուկային բանակցություններում»:

Նմանատիպ նյութեր