Sony-ն պատրաստվում է 5000 աշխատակցի հեռացնել և 1մլրդ դոլարով կրճատել իր ծախսերը
Sony կորպորացիայի տնօրինությունը հայտնել է ընկերությունից 5000 աշխատակիցների աշխատանքից ազատելու և ավելի քան 1 մլրդ դոլարով իր ծախսերը նվազեցնելու մասին:
Հայտարարության մեջ նշվում է, որ ընկերության «բարեփոխումների» ծրագիրը վերաբերվում է Vaio համակարգիչների և հեռուստացույցնե8ի արտադրման բաժինների աշխատակիցներին:
Առաջին բաժինը՝ որպես առանձին ընկերություն, կվաճառվի ճապոնական Japan Industrial Partners հիմնադրամին, որը զբաղվում է անձնական համակարգիչների արտադրությամբ, իսկ Sony-ն կպահպանի նոր ընկերությունում իր 5% մասնաբաժինը:
Հեռուստացույցների բաժինը՝ որպես առանձին ընկերություն, կստեղծվի այս տարվա հուլիսին:
Sony-ն իր անձնակազմի թիվը կսկսի կրճատել առաջիկա 1 տարվա ընթացքում: Գործընթացը կավարտվի 2015-ի մարտին: