Ուկրաինայի Ֆինանսների նախարարությունն առաջարկում է կրճատել Ռադայի պատգամավորների թիվը
Ուկրաինայի Ֆինանսների նախարարությունը առաջարկել է Վերին Ռադայի պատգամավորների քանակը կրճատել՝ հասցնելով 450-ից 150-ի:
Դրա համար անհրաժեշտ է սահմանադրությունում փոփոխություններ կատարել:
Ըստ նախնական հաշվարկների՝ դրանով մոտ 28 միլիոն դոլար գումար կխնայվի, իսկ բյուջեյի ծախսերը կկրճատվեն:
Ուկրաինական լրատվամիջոցները բուռն քննարկում են ոչ միայն այդ հարցը, այլ նաև պատգամավորների լիազորություններին և աշխատանքային ծախսերին վերաբերվող մի շարք առաջարկներ, որոնց շնորհիվ նույնպես բյուջեյի ծախսերը կարելի է հասցնել նվազագույնի: