Կրիշտիանու Ռոնալդուն և Բենիտեսը իրար հետ չեն խոսում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հարաբերությունները սրվել են, հայտնում է El Chiringuito de Jugones պարբերականը:
Ըստ աղբյուրի, Ռոնալդուն և Բենիտեսը իրար հետ չեն խոսում, քանի որ իսպանացի մասնագետը Ռոնալդուին անվանել էր լավագույն ֆուտբոլիստներից մեկը, որին մարզել է՝ ընդգծելով սակայն, որ չի կարող պնդել, որ պորտուգալացին նրանցից լավագույնն է:
Նշենք, որ թիմի պաշտոնական լուսանկարման ժամանակ Ռոնալդուն հրաժարվել է կանգնել Բենիտեսի կողքին: