Կրիշտիանու Ռոնալդու. Կամ ես, կամ՝ Բենիտեսը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնայից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/21/71009/]պարտությունից[/url] (0:4) հետո հերթական անգամ դժգոհություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի աշխատանքից:
Ռոնալդուն հայտարարել է. «Կամ կհեռանա Բենիտեսը, կամ՝ ես», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
12 տուրից հետո «Ռեալը» Պրիմերայում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ «Բարսելոնայից» ետ մնալով 6 միավորով: