211652_close_icon
views-count27890 դիտում article-date 16:54 09-10-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի, գեներալ Մանվել Գրիգորյանի ներկայությամբ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարն ի՞նչ նվիրեց Ֆրանսիայի Անտոնիի քաղաքապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցավ կարևոր և հետաքրքիր միջոցառում, որը վերաբերվում էր միանգամից մի քանի առիթների: Նախ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը համատեղ բացեցին Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշակոթողը: Այնուհետև Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի և Ֆրանսիայի Անտոնի քաղաքների միջև ստորագրվեց քույրացման հուշագիր, որով մեկնարկ տրվեց Դավթաշենի և Անտոնիի բարեկամության։ Դրան հաջորդեց բարեկամության ծառատունկը: Միջոցառումը կարևորվեց նաև նրանով, որ այսօր Դավիթաշենի 76-ամյա հոբելյանն է: Այս միջոցառմամբ նաև ոչ պաշտոնապես մեկնարկեցին Էրեբունի-Երևան տոնակատարության միջոցառումները։ Միջոցառմանը մասնակցեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր՝ ՀՀ մարզերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ԱՊՀ երկրներից և սփյուռքից: Պաշտոնական մասից հետո դավթաշենյան ավանդույթներոի համաձայն տեղի ունեցավ բացօթյա խնջույք, որի ժամանակ մատուցվեց նաև մատաղ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռ. Բաղդասարյանը Ֆրանսիայի Անտոնի քաղաքի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի կոստյումին փակցրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկը, որը մինչ այդ փակցված էր վարչական շրջանի ղեկավարի կոստյումին: Ելույթով հանդես եկան մեծ թվով անձինք, իսկ ԵԿՄ նախագահը մինչ ելույթը կատարեց պարգևատրումներ, այդ թվում՝ հետմահու, իսկ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարն ու նրա տեղակալը պարգևատրվեցին ԵԿՄ հուշամեդալով: Միջոցառման ավարտին կենդանի կատարմամբ հանդես եկան սիրված երգիչ-երգչուհիներ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 394+
394+

Նմանատիպ նյութեր