211652_close_icon
views-count2322 դիտում article-date 16:08 09-10-2015

«Ռեալը» Բենզեմայի վնասվածքի համար մեղադրում է Դիդիե Դեշամին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը խիստ հիասթափված է Հայաստանի հավաքականի հետ խաղում Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեմայի վնասվածքի համար: Հիշեցնենք, որ Բենզեման այդ խաղում (4:0) դարձավ դուբլի հեղինակ, իսկ խաղավերջում ձախ ազդրի վնասվածք ստացավ և փոխարինվեց: «Ռեալում» այդ վնասվածքի համար մեղադրում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամին: Մադրիդիցիների գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ֆուտբոլիստին վերջին հանդիպումներում պարբերաբար փոխարինում էր, քանի որ նա ֆիզիկապես լիարժեք դեռ պատրաստ չէր: «Արքայական» ակումբում համարել են, որ Բենզեմային Ֆրանսիայի հավաքականում չեն խնայել այնպես, ինչպես իսպանական թիմում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր