«Լիվերպուլ». 50 մլն եվրո Բենզեմայի համար
«Լիվերպուլ»-ը նախկինի պես ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարկմ Բենզեմային: Ինչպես հայտնում է Football Espana-ն, ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ «Լիվերպուլ»-ը նոր առաջարկ է արել «Ռեալ»-ին: Մերսիսայդցիները 27-ամյա ֆուտբոլիստի համար 50 մլն եվրո են առաջարկել:
«Էնֆիլդում» ենթադրում են, որ այդքան գումարը կհամոզի «Ռեալ»-ին Բենզեմային բաց թողնել Անգլիա: Գործարքի կայացմանը կարող է խանգարել այն հանգամանքը, որ «Ռեալ»-ը դեռևս այլընտրանք չունի ֆրանսիացի ռմբարկուին: