Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն պատասխանել է «Ռեալի» հարձակվող և ֆրանսիական հավաքականի նախկին խաղացող Կարիմ Բենզեմայի քննադատությանը:
Օրերս Լե Գրեն՝ մեկնաբանելով այն փաստը, որ Բենզեման արդեն 3 տարի չի հրավիրվում հավաքական, նշել է, որ այժմ հավաքականն ունի որոշակի խաղացոճ, և հետադարձ ճանապարհ չկա:
30-ամյա Բենզեման դժգոհ էր մնացել Լե Գրեյի այդ հայտարարությունից և նրան թվիթերում քննադատել:
«Բենզեմայի մասին իմ խոսքերում ոչ մի վատ բան չկար: Ընդհակառակը, ես միակ մարդն եմ մնում, որ նրան հիանալի խաղացող է համարել, սակայն Ֆրանսիայի հավաքականում նրա համար կարիերան ավարտված է», ասել է Լե Գրեն: