211652_close_icon
views-count17694 դիտում article-date 09:33 09-10-2015

Երևանում «Էտնա» ռեստորանային համալիրի դիմաց 25-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, իսկ հետո տեղի է ունեցել շղթայական ավտովթար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում «Էտնա» ռեստորանային համալիրի դիմաց Գյումրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Սիմոնյանը իր վարած BMW մակնիշի 88 UT 883 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել Երևանի բնակիչ, 55-ամյա Գրիշա Մելիքսեթյանին և բախվել վերջինիս պատկանող կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 34 CV 104 համարանիշի ավտոմեքենային, որն էլ ինքնաբերաբար հետ ընթանալով՝ բախվել է կայանված վիճակում գտնվող Չարենցավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Հայկազ Նալթակյանի կողմից շահագործվող Chevrolet մակնիշի 14 US 039 համարանիշի ավտոմեքենային, որն էլ ինքնաբերաբար հետ ընթանալով՝ բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 39-ամյա Արտակ Հովհաննիսյանին պատկանող Opel մակնիշի 34 PL 097 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Ա. Սիմոնյանը և վրաերթի ենթարկված Գ. Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Ա. Սիմոնյանը նախկինում աշխատել է ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր