36104 դիտում
19:45 02-06-2016
Երևանում «էտնա» ռեստորանային համալիրի մոտ կին վարորդը Nissan March-ով հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Nissan March մակնիշի 34 NF 267 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում «էտնա» ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վարորդն ու ուղևորը երիտասարդ աղջիկներ են և նրանց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները:
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները, ովքեր մինչ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը` տեղում ցուցաբերեցին օգնություն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները;
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկութունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդի և ուղևորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+