Գվարդիոլան ամռանը կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամռանը կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»: 44-ամյա մասնագետը «քաղաքաբնակների» հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել, ինչի մասին ակումբի ներկայացուցիչներից մեկը հայտնել է Kicker-ին:
Նշվում է, որ «Սիթին» Գվարդիոլայի հետ բանակցություններ էր վարել դեռևս 2014/2015 մրցաշրջանի սկզբում:
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթիում» են աշխատում Ֆերան Սորիանոն և Չիկի Բեգիրիստայնը, որոնց հետ Գվարդիոլան աշխատել է դեռևս «Բարսելոնայում»:
Իսկ «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2016թ. ամառը: