Նեթանյահուն հետաձգել է Գերմանիա ծրագրված այցը
Իսրայելի վարչապետ Բենիամիան Նեթանյահուն հետաձգել է ծրագրված պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որը պետք է սկսվեր այսօր, հաղորդում է Reuters-ը:
Պատճառը վերջին մի քանի օրերին իրար հաջորդող ահաբեկչական հարձակումներն են, որոնք կատարվել են Երուսաղեմում, Կիրյաթ-Հաթեում և Գուշ-Էցիոնեում:
Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ կառավարությունը որոշել է գործի դնել օդային ու ցամաքային հսկողություն, բացի այդ, կներգրավվեն արագ արձագանքման կենտրոններ: