211652_close_icon
views-count4020 դիտում article-date 19:34 13-01-2017

ԱՄՆ-ի փոխնախագահը հետաձգել է Ուկրաինա ծրագրված այցելությունը

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հետաձգել է Ուկրաինա ծրագրված այցը. նա Կիև կմեկնի հունվարի 16-ին, հաղորդում է «Украинские новости»-ն՝ հղում անելով տեղի դիվանագիտական շրջանակների իր աղբյուրին։ Աղբյուրը, սակայն, չի մանրամասնել, թե որն է եղել այցի հետաձգման պատճառը։ Նշենք, որ հունվարի 15-ին հանդիպում պետք է կայանար Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Բայդենը մինչև իր լիազորությունների ավարտը պատրաստվում է այցելել Շվեյցարիա և Ուկրաինա, սակայն նպատակը հայտնի չէր։

Նմանատիպ նյութեր