211652_close_icon

Բենիամին Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

views-count2401 դիտում article-date 15:16 04-05-2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է այցը Ադրբեջան, որտեղ նա պետք է լիներ մայիսի 7-ից 11-ը։

Այս մասին հայտնել է հրեական պետության կառավարության ղեկավարի գրասենյակը։

«Գազայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո, ինչպես նաև անվտանգության և դիվանագիտական ​​​​խիտ օրակարգի հետ կապված՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է կայացրել Ադրբեջան կատարելիք այցը հետաձգել ավելի ուշ ժամկետների: Վարչապետը շնորհակալություն է հայտնում նախագահ Իլհամ Ալիևին հրավերի համար և գնահատում է երկու երկրների միջև ջերմ և կայուն հարաբերությունները»,- նշվում է հայտարարության մեջ՝ առանց մանրամասնելու, թե երբ է պլանավորվում այցը:

 

Նմանատիպ նյութեր