Էրդողանը հետաձգել է ԱՄՆ-ում Համաշխարհային հրեական կոնգրեսի հետ ծրագրված հանդիպումը
                        Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է Համաշխարհային հրեական կոնգրեսի ղեկավար Ռոնալդ Լաուդերի հետ հանդիպումը, որը պետք է կայանար այսօր՝ սեպտեմբերի 23-ին՝ Նյու Յորքում: Այս մասին տեղեկացրել է Anadolu գործակալությունը: 
Ըստ գործակալության, որն էլ հղում է անում Էրդողանի աշխատակազմի աղբյուրներին, հանդիպումը չեղյալ է հայտարարվել հրեական կողմից հանդիպման օրը փոխելու պատճառով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

