211652_close_icon
views-count2421 դիտում article-date 19:13 06-10-2015

Թուրքիան հայտարարել է, որ Սիրիայի հետ սահմանին МиГ-29 կործանիչ է նկատվել

Թուրքիայի զինվորական ներկայացուցիչները հայտարարել են, որ Սիրիայի հետ սահմանին նկատվել է МиГ-29 կործանիչ, իսկ սիրիական հրթիռային համակարգերը սահմանը հսկող թուրքական 8 F-16 կործանիչների հետ «շփման մեջ են մտել»: Միևնույն ժամանակ թուրքական կողմը նշել է, որ իրենք չեն կարողացել որոշել, թե կործանիչը ում է պատկանում: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: Հիշեցնենք, որ թուրք-ռուսական հարաբերությունները ռուսական ավիացիայի կողմից կատարված 2 օդային խախտումների պատճառով սրվել են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թահիփ Էրդողանը այդ կապակցությամբ հայտարարել է, որ խոցելու է այն ինքնաթիռներին, որոնք կհատեն թուրքական օդային տարածքը:

Նմանատիպ նյութեր