Ռուսաստանի Դաշնության պաշտպանույան նախարարությունը և Միացյալ ավիաշինարարական կորպորացիան МиГ-31 կործանիչների մոդեռնիզացման մասին պայմանագիր են կնքել:
Ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, գործարքը Ռուսաստանին կարժենա 30 միլիարդից ավելի ռուբլի: Պայմանագրով նախատեսված է մինչև 2018 թվականի վերջը ՌԴ Զինված ուժերին հանձնել արդեն մոդեռնիզացված МиГ-31-երը: Իսկ մինչև 2020 թվականը ծրագրվում է հիմնովին վերանորոգել մի շարք սպառազինություններ: Ծրագիրն իրագործելու համար պահանջվելու է 20 տրիլիոն ռուբլի: