Դոնեցկի մարզում ուկրաինական МиГ-29 կործանիչ է խփվել։ Այս մասին փոխանցում է Iterfax֊ը՝ հղում անելով հակաահաբեկչական գործողության խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովին։
«МиГ-29 կործանիչը խփվել է զենիթահրթիռային, ենթադրաբար «Բուկ» համակարգից»,֊ ասել է Սելեզնյովը։
«Օդաչուները ինքաթիռը միչև վերջին պահը բնակելի թաղամասերից հեռու են տարել»,֊ պատմել է նա։
Ըստ նրա խոսքերի՝ անձնակազմին հաջողվել է դուրս գալ կատապուլտի օգնությամբ։