Մերձմոսկվայում դպրոցից 100մ հեռավորության վրա МиГ-29 կործանիչ է վայր ընկել. օդաչուները հոսպիտալացվել են. տեսանյութեր
Մերձմոսկովյան շրջանում ուսումնավարժանքներից մեկի ժամանակ դեռևս անհայտ պատճառներով վայր է ընկել ՌԴ ռազմաօդային ուժերին պատկանող МиГ-29 ինքնաթիռը, հաղորդում է Ria Novosti-ն:
Ինքնաթիռի 2 օդաչուները հոսպիտալացվել են: Կործանիչը վայր է ընկել Ոսկրեսենսկի շրջանի Չեմոդուրովո բնակավայրում՝ դպրոցից 100 մետր հեռավորության վրա: Դպրոցում այդ պահին դասեր էին ընթանում:
Վթարի պատճառները պարզվում են: