211652_close_icon

Ստեփանակերտի Թումոյում կայացավ առաջին ուսումնական օրը

views-count875 դիտում article-date 16:20 06-10-2015
Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի Թումոյում կայացավ առաջին ուսումնական օրը: Ուսանողների առաջին խմբերը ծանոթացան կենտրոնի համակարգչային ուսումնական պլատֆորմին, որի միջոցով կատարեցին վարժանքներ: Այժմ ՀԲԸՄ հետ համագործակցությամբ բացված Ստեփանակերտի Թումոն արդեն 600-ից ավել ուսանող ունի: Ուսանողների մեծամասնությունը սկզբնական հետաքրքրություն է հայտնել ռոբոտաշինության, ծրագրավորման, խաղերի ստեղծման ոլորտները ուսումնասիրելու: Թումո Ստեփանակերտում գրանցումը շարունակվում է, մինչև կլրանա նախատեսված 1000 տեղը։ Գրանցվել ցանկացողները կարող են աշխատանքային օրերին այցելել կենտրոն՝ Կնունյանցների 2 հասցեով, ժամը 10:00-ից 19:00: Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ երեխայի ծննդական/անձնագիր, ծնողների անձնագրեր:

Նմանատիպ նյութեր