Չինաստանում ուղևորատար ավտոբուսը վայր է ընկել կամրջից. կան զոհեր
Առնվազն 7 մարդ է մահացել և ևս 30-ը վիրավորվել Չինաստանի արևելքում կամրջից ուղևորատար ավտոբուսի վայր ընկնելու հետևանքով, հաղորդում է Ria Novosti-ն:
Տեղեկությունների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել Անխոյ նահանգի Խոշան վարչական շրջանում: Ավտոբուսն ընկել է 10 մետր բարձրությունից:
Չինական Xinhau գործակալության տվյալներով՝ ավտոբուսում, ենթադրաբար, եղել են զբոսաշրջիկներ: Վիրավորներից շատերի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: