Տիբեթում ուղևորատար ավտոբուսը գլորվել է գետը. կան զոհեր, անհայտ կորածներ
ՉԺՀ-ի հյուսիս-արևմուտքի Տիբեթի ինքնավար շրջանում 45 ուղևոր տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը: Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, հաջողվել է փրկել 29 մարդու կյանք: Զոհվել է 4 ուղևոր, իսկ 13 հոգի անհայտ կորել են;
Ավտոբուսն ուղևորվելիս է եղել Լխասիից դեպի Նյինգչի, երբ վարորդը կորցրել է նրա կառավարումը և այն ընկել է գետը:
Նշենք, որ օգոստոսի 9-ին Տիբեթում ևս մեկ ավտոբուս էր ընկել ձորը, ինչի հետևանքով զոհվել էր 44 մարդ: