66253 դիտում
09:16 18-07-2015
Խոշոր ու ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են Opel-ն ու Nissan-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. դեպքի վայր է ժամանել մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 6-րդ փողոցի բնակիչ, 35-ամյա Արմեն Հովսեփյանի վարած Nissan մակնիշի 34 QՍ 351 համարանիշի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Իշխանաձոր գյուղի բնակիչ, 34-ամյա Բորիկ Չափուղանցի վարած Opel մակնիշի 99 NQ 899 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ի վարորդ Ա. Հովսեփյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ Opel-ի վարորդ Բ. Չափուղանցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հարություն Մարգարյանի և ջոկատի հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել Nissan-ի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից:
Օպերատիվ է գործել նաև Վայքի հիվանդանոցի բուժանձնակազմը, որտեղ Opel-ի վարորդին առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխեցին Երևան:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Սամվել Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր է ժամանել նաև Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Դեպքի վայր է օպերատիվորեն ժամանել նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+