American Airlines ավիաընկերության օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ
Բոսթոնից թռչող American Airlines ավիաընկերության օդանավի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ:
Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Հայտնի է, որ տղամարդը մահացել է օդանավի մեջ, չնայած այն հանգամանքին, որ բորտուղեկցորդուհին, ով նախկինում բուժքույր է եղել, փորձել է առաջին օգնությունը ցուցաբերել:
Օդաչուին փոխարինել է երկրորդ օդաչուն և բարեհաջող վայրէջք կատարել: